Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի Երևանից Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Արման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են


Փայլանի և այլոց հայրենիքը։ Ցավոտ հարցեր

Քաղաքականություն

Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովից հուշ մնացին մի քանի կանոնիկ ելույթներ, ամպագորգոռ հայտարարություններ և հիմնականում պաթոսային քաղաքականության լոլոներ, որոնք ամենայն հավանականությամբ հապճեպորեն մոռացության են մատնվելու։ Գուցե դեռ մի քանի օր էլ հայաստանյան սոցցանցերը լցված լինեն անկախության սերնդի ներկայացուցիչների և Կարո Փայլանի սելֆիներով, սակայն դա արդեն ժամանցային թեմա է։

Այս ամենի հետ մեկտեղ շարունակվելու է առավել խորանալ Արարատի գագաթին հայկական դրոշը տեսնելու մտայնությունը և անպատասխան է մնալու այն հարցը, թե վերջապես երբ պետք է տեսնենք այդ դրոշը։ Անշուշտ զավեշտալի կլիներ, եթե այսքան ցավալի չլիներ այն, որ համալսարանի ուսանողը և ավելին ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողը այսօրինակ բովանդակությամբ հարց է ուղղում Թուրքիայի պառլամենտի՝ թեկուզ և ազգությամբ հայ պատգամավորին։ Ցավալի, քանի որ նման մակերեսայնությունն ու անադեկվատ աշխարհընկալումը մասնավոր դեպք չէ, այլ համատարած հոգեխանգարմունքի հասնող իռացիոնալիզմ։

Միամիտ համալսարանականի ոչ պակաս միամիտ հարցն իրականում ի ցույց է դնում այն, որ հայաստանյան հասարակության մի ստվար հատվածը ոչ միայն չի կարողանում վերլուծել Կարո Փայլանի, Հրանտ Դինքի և նման գործունեություն ծավալող այլ գործիչների քայլերն ու դիրքորոշումը, այլև ընդհանրապես ի զորու չէ ընկալել այդ գործունեությունը։

Սա չափազանց ցավոտ խնդիր ու հարցադրումը, որին այդպես էլ արժանվույնս անդրադարձ չի արվում։  Տողերիս հեղինակին գուցե և անարգանքի սյունին գամեն մեր պաթոսախեղդ ռազմահայրենասերները, սակայն այդուհանդերձ պետք է արձանագրենք մեկընդմիշտ, որ Կարո Փայլանը ազգությամբ հայ, թուրք քաղաքական գործիչ է, ազգությամբ հայ, սակայն թուրք  գործիչ էր նաև Հրանտ Դինքը։ Այստեղ անշուշտ պետք է շեշտել, որ թուրք ասվածը ունի միայն քաղաքացիության բովանդակություն և ոչ այն բովանդակությունը, որն այնքան սիրում են մեր ռազմա-փսևդո-հայրենասերները։

Այս նույն տրամաբանությամբ թուրքական «Բելգե» հրատարակչության հիմնադիր Ռագըբ Զափարօղլուն ազգությամբ թուրք, թուրք հասարակական գործիչ է, ով իր կյանքի մեծ մասն անցկացրել է բանտում՝ իր հիմնադրած հրատարակչության և բոլոր այլ հնարավոր միջոցներով  Հայոց Ցեղասպանության թեման շարունակաբար արծարծելու պատճառով։

Այստեղ առաջ է գալիս տրամաբանական հարցը՝ ինչն է միավորում Փայլանին, Դինքին և Զափարօղլուին, պատասխանը միանշանակ է՝ գործունեությունը հանուն Թուրքիայի։ Սա առավել քան բնական է, քանի որ Թուրքիան Փայլանի, Զափարօղլու և Հրանտ Դինքի հայրենիքն է։ Նշվածներից որևէ մեկի չի պայքարել չի պայքարում և չի էլ պայքարելու Թուրքիայի կործանման համար։ Եվ նշված, եվ նմանօրինակ բոլոր գործիչների վերջնական նպատակը արդար, ժողովրդավար, բարեկեցիկ ու զարգացող Թուրքիան է։ Եվ սա բոլորվին էլ պարսավանք չէ, քանի որ, եթե ինչ-որ մեկը դնում է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը հենց Թուրքիայում, ապա նա բոլորվին էլ չի ցանկանում ոչնչացած տեսնել թուրքական պետականությունը, այլ զուտ ցանկանում է ապրել ժողովրդավար ու զարգացող հայրենիք Թուրքիայում։

Այս, թվում է՝  պարզունակ միտքն այդպես էլ հասու չի դառնում անգամ հայաստանյան հասարակության բավական գիտակից շերտերին։ Արդյունքն էլ լինում է այն, որ Փայլանից Արարատ լեռը կամ Վանա լիճն ենք ուզում։ Հետևանքում Փայլանն ընկալվում է որպես Թուրքիայի մեջլիսում հայ «ագենտ», ով պայքարում է «Ծովից ծով Հայաստանի» համար, ինչը պարզ է, որ բոլորովին էլ այդպես չէ և շատ նորմալ է, որ այդպես չէ, և դա բոլորովին էլ չի ստվերում ոչ Փայլանի և ոչ էլ մյուսների գործունեությունը։

Աղասի Մարգարյան

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում
Ամենադիտված