Նախիջևանի ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացրել Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ) Ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղի տարածքից կանխորոշված ​​է երկու հանգամանքով․ Զատուլին Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ) ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության նախնական ցանկում հայկական նոր հուշարձան կարող է հայտնվել Ուշադրություն դարձրեք մեր երկրում ժողովրդավարական չափանիշների աղետալի վատթարացմանը. ՀՀԿ-ն՝ միջազգային հանրությանը Սամվելի հետ միասին տեսնելու ենք ձեր վերջը՝ դավաճան թուրք նիկոլ ու քպ խմբակ․ Աննա Մկրտչյան Տավուշում համայնքապետերին զգուշացրել են՝ «չխոսեք» Ուղիղ միացում. Հրատապ. Ինչ է ուզում հանձնել Տավուշից Փաշինյանը այս անգամ. մանրամասներ ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր


Սերժ Սարգսյանը Թուրքիային ժամանակ տվեց մինչեւ գարուն

Քաղաքականություն

Հայաստանը 2018 թվականի գարուն է մտնելու առանց հայ-թուրքական սին արձանագրությունների։ Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ սեպտեմբերի 19-ին Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին ունեցած ելույթում: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:

«Վերջին անգամ այս նույն բարձր ամբիոնից խոսելիս՝ անդրադարձա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին եւ պարտքս համարեցի մեկ առ մեկ երախտագիտություն հայտնել բոլոր այներկրներին, որոնք ճանաչել էին իմ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում կատարված այդ հրեշավոր ոճիրը:

Պատվո ու Պատասխանատվության այս բարձր ամբիոնից պարտքս եմ համարում երախտագիտություն հայտնելու այն երկրներին, որոնք ճանաչեցին կամ վերահաստատեցին իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Շնորհակալություն` անկախ այդ ճանաչման ձեւաչափից եւ օգտագործված ձեւակերպումներից»,- ասել է նախագահն ու հավելել. «Շնորհակալություն շատ ու շատ երկրների բոլոր այն գործիչներին, պետական մարմիններին, տարածքային միավորներին կամ կազմակերպություններին, որոնք ի լուր աշխարհի իրենց անունով են իրերը կոչում: Դա իսկապես կարեւոր է, քանի որ ուրացումը ճանապարհ է հարթում ցեղասպանության նոր ոճիրների համար:

Այս կապակցությամբ պետք է հիշենք, որ հաջորդ տարի Միավորված ազգերի ընտանիքը նշելու է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակը: Հայաստանն այդ առիթով հանդես է գալու նոր նախաձեռնությամբ, եւ մենք բոլորին հրավիրում ենք մեզ միանալ եւ պաշտպանել այդ նախաձեռնությունը»:

Ըստ Սարգսյանի, Հայաստանը Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չի դարձրել Հայաստանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար: «Ավելին, հենց Հայաստանի նախաձեռնած գործընթացի շնորհիվ 2009 թվականի հոկտեմբերին կնքվեցին Ցյուրիխյան արձանագրությունները:

Այդ փաստաթղթերն առ այսօր չեն վավերացվել եւ հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում: Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանք վավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից եւ ոգուց: Այդ ամենի հանդեպ հայ ժողովրդի հստակ վերաբերմունքը ես արտահայտեցի երեք տարի առաջ՝ այս բարձր ամբիոնից»,- նշել է նախագահը:

Նա ընդգծել է, թե այժմ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը: «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը եւ վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար:

Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որեւէ դրական տեղաշարժի բացակայությանպայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների:

Հայաստանը, այնուամենայնիվ, շարունակում է համոզված լինել, որ յուրաքանչյուր երկու հարեւան պետություններ պարտավոր են հիմնել եւ վայելել կանոնավոր հարաբերություններ՝ իրենց միջեւ հնարավոր բոլոր տարաձայնությունները քննարկելու եւ դրանց լուծումները գտնելու նպատակով»,- ասել է ՀՀ նախագահը:

«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Նախիջևանի ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացրելԻշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ) Ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղի տարածքից կանխորոշված ​​է երկու հանգամանքով․ Զատուլին Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ) ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության նախնական ցանկում հայկական նոր հուշարձան կարող է հայտնվելՈւշադրություն դարձրեք մեր երկրում ժողովրդավարական չափանիշների աղետալի վատթարացմանը. ՀՀԿ-ն՝ միջազգային հանրությանը Սամվելի հետ միասին տեսնելու ենք ձեր վերջը՝ դավաճան թուրք նիկոլ ու քպ խմբակ․ Աննա ՄկրտչյանՏավուշում համայնքապետերին զգուշացրել են՝ «չխոսեք» Ուղիղ միացում. Հրատապ. Ինչ է ուզում հանձնել Տավուշից Փաշինյանը այս անգամ. մանրամասներ ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՆրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԼոռու մարզում 24-ամյա երիտասարդն 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ գործողություններ էր կատարել ու սպանել «Պաշտոնապես հերքվում է»․ Նիկոլ Փաշինյանի խոսնակը՝ վարչապետի՝ Տավուշ այցի մասին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության մեդալակիրները«Որոշումն ընդունվել է երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից»․ Ադրբեջանի նախագահի օգնականը՝ ռուս խաղաղապահների դուրս բերման մասին Ընթերցանության մարաթոն՝ նվիրված Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակինՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին Փաշինյանն ասել է, որ հողերի փոխանակում պետք է անեն. Ոսկեպարցի կին Նոր օդային գծի կառուցման ծրագիրն ունի ստրատեգիական նշանակություն` Մեղրի և Ագարակ համայնքներում և հարակից սահմանամերձ գյուղերում. ԶՊՄԿ Փաշինյանը ոսկեպարցիներին ասել է, թե 90%-ով պայմանավորվել է Բաքվի հետ․ 24News Որտեղ է այժմ ՓաշինյանըՏավուշից պետք է հանվեն Զինված ուժերը, փոխարենը տեղակայեն սահմանապահ ուժերը․ ինչ է ասել ՓաշինյանըԱրևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆՄեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Փախչեցին․ Փաշինյանը հեռացել է ՈսկեպարիցՀանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Բաքուն հայտնում է, թե հայկական դրոն է խոցել Նիկոլ Փաշինյանի և ոսկեպարցիների հանդիպումը սկսվել է ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ՀՀ ԶՈւ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննություն Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Սամվել Վարդանյանին հարցաքննում են, հնարավոր է՝ մեղադրանք ներկայացնեն, բայց ոչ՝ խոշտանգողներին Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Սամվել Վարդանյանի մայրն ուշաթափվեց ՈՒՂԻՂ Հավաք քննչական կոմիտեի դիմաց՝ ի աջակցություն Սամվել Վարդանյանի․ ՈՒՂԻՂԱմբողջ Հայաստանն է խոսում, որ գալիս է. Ոսկեպար համայնքի ղեկավարը՝ Փաշինյանի այցի մասին Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն էՆիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ նախկին շենքը պшյթեցրեցին Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ոսկեպար Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Վթար՝ Երևանում. բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը, վարորդներից մեկը դիմել է փախուստի
Ամենադիտված