Թուրքիայում մամուլն ազատ չէ. Կարո Փայլան
ՔաղաքականությունԹուրքիայում մամուլն ազատ չէ: Սեպտեմբերի 19-ին ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի իշխանության 3 ճյուղերը եւս ազատ չեն: «Երկրում գերակայում է ազգայնական մտածողությունը»,- ընդգծեց Կարո Փայլանը՝ հավելելով, որ Հայաստանը կարող է գործ ունենալ միայն ժողովրդավարական Թուրքիայի հետ:
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորն արժանացել է ԵՊՀ ոսկե մեդալի:
Նշենք, որ Կարո Փայլանը Երեւան է եկել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցելու համար: