Ո՞րն է կնոջ ամենասեքսուալ տարիքը
LifeՖինլանդիայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրություն են իրականացրել, որի արդյունքները թույլ են տվել որոշելու կնոջ ամենասեքսուալ տարիքը: Ուսումնասիրությանը մասնակցել է 13 հազար տղամարդ: Վերջինների համոզմամբ` կնոջ հետաքրքրության շրջանը 23-28 տարեկանն է, իդեալական տարիքը` 24-25-ը:
Ավելի վաղ հետազոտություն էին իրականացրել ամերիկացի մասնագետներն ու նշել, որ սեքսուալությունը կնոջ մեջ արթնանում է մոտավորապես 27-30 տարեկանում, իսկ դրա գագաթնակետը լինում է 45-ում:
Որպես կանոն, այն կանայք, որոնց մոտ սեռական ակտիվությունը վաղ տարիքում է սկսվել, երկար ժամանակ չեն մարում և ամբողջ կյանքում սեքսուալ ու կրքոտ են լինում: