Թուրքիայում անհայտ անձինք քարեր են նետել հայկական եկեղեցու բակում հավաքվածների ուղղությամբ
Ուշադրության կենտրոնումՍտամբուլի հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցում մկրտության արարողությւնից հետո բակում հավաքվածների ուղղությամբ անհայտ անձիք քարեր են նետել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ի հետ զրույցում պատմել է Երվանդ Օզուզունը, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 17–ին։ Նա նշել է, թե անհայտ անձիք մոտեցել են եկեղեցու պատերի մոտ՝ բղավել «մահ ձեզ, հայեր» եւ քարեր նետել։
Երվանդ Օզուզունը շեշտել է, որ նետված քարերը ոչ մեկի չեն վնասել։