«ՀԺ». Անսահման ագահության մի արշավ են սկսել. սփյուռքահայ գործիչը հակադարձում է Սերժ Սարգսյանին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Եթե նա դա ասում է, պետք է նաեւ գիտակցի, որ երկրում պետք է փոփոխություն լինի, որ 3 միլիոնը դառնա 4 միլիոն: Այդ 4 միլիոն էլ մի սփոփիչ թիվ չէ, պետք է ավելին լինի»,- այս մասին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ լրագրողներին ասաց ամերիկաբնակ հասարակական գործիչ Զարեհ Պալյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի այն հայտարարության մասին, որ Հայաստանի բնակչությունը պետք է դարձնել 4 միլիոնի:

Զարեհ Պալյանի խոսքով՝ Հայաստանում իշխանավորները անսահման ագահ են, իսկ Հայաստանում առկա իրավիճակը պետք է սթափեցնի ե՛ւ Սերժ Սարգսյանին, ե՛ւ մյուս պաշտոնյաներին:

«Անսահման ագահության մի արշավ են սկսել ու դա չի դադարում: Իհարկե, ի վիճակի են փոփոխություն անելու, բայց մարդիկ մի այնպիսի երանության մեջ են ընկել, որ խոպան են եկել, թալանում են, չեն խղճում չունեւորին: Մարդկանց չեղած գումարներից էլեկտրականության գին են ավելացնում, թանկացում են անում, դա ի՞նչ է նշանակում»,- ասաց Զարեհ Պալյանը՝ նշելով, որ դա նշանակում է, որ ոչ թե փոխվելու միտք ունեն, այլ ամեն ինչ անում են, որ ժողովուրդը, անպայման, լքի Հայաստանը:

«Համաժողովում Արամ Առաջինի խոսքը իսկապես սրտացավ հայ մարդու խոսք էր, իսկ թե ինչ էին խոսում Սերժ Սարգսյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, անհասկանալի էր: Ես չեմ սպասում, որ նրանց ասածը ճշմարտություն է: Ուրիշի գրածը վերցնելն ու կարդալը պատիվ չի բերում»,- նկատեց Պալյանը:

Հարցին՝ սփյուռքահայ գործիչները վստահո՞ւմ են Հայաստանի կառավարությանը, որպեսզի գան ու ներդրումներ անեն Հայաստանում: «Զրո վստահություն, գիտեն, որ թալանում են, դատարան չկա, եթե մարդիկ վեճի մեջ են ընկնում: Ես 4 հատ բիզնես եմ դրել Հայաստանում: Ճիշտ է, շատ մեծ գումարներ չէին, ամեն մեկը մինչեւ 30 հազար դոլար: Չորսն էլ թալանեցին տարան, ո՞ւր է դատարանը, որ ես դիմեմ, որ արդարությունը վերականգնեմ: Հինգերորդն էլ անցած տարի դրեցի, չաշխատեց: Խնդիրը բարոյահոգաբանական ու ազնվական արժեքների բացակայությունն է, դա տանում է դեպի գահավիժում»,- հայտարարեց նա:

Զարեհ Պալյանը նաեւ ուշադրություն հրավիրեց Հայաստանում պետական պաշտոններում նշանակվող մարդկանց կենսագրությանը: Նրա խոսքով, ողբերգություն է նաեւ այն, որ պետական պաշտոնյաների են նշանակվում մարդիկ, որոնց արյան մեջ թալանն ու անդարարությունը կա:

«Ես ոնց կարող եմ նման նախարարին ստիպել, որ հօգուտ ազգի աշխատի եւ ոչ թե հօգուտ իր գրպանի: Ազնիվ մարդը Հայաստանում հարիֆ է, արհամարհված մի հիմար: Մյուս կողմից, բոլոր բացասական հատկանիշներ դրսեւորող անձնավորությունները ճարպիկ են, շնորհքով տղա են: Այ, այսպիսի վիճակ ո՞ւր կհասցնի մեզ»,- եզրափակեց Պալյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սարսափելի է, որ մարդիկ գոյատևելու համար վարկ են վերցնում. Իվետա Տոնոյան Հայաստանի միակ գործարարը, ով պարգևատրվել է ՌԴ նախագահի կողմից Ինտիմ մերձեցման ժամանակ կրկնվող կամ մշտական ցավային զգացողության պատճառը կարող է լինել հետևյալը... Իմ և Շուշաննա Թովմասյանի հարաբերությունները շատ ջերմ ու տաք են. Մարտ Բաբայան 8 ամոթալի բան, որ բոլոր աղջիկներն էլ երբեմն անում են, ու չասեք, որ չկա նման բան (Նկարազարդումներ) 20 անկեղծ նկարազարդում այն մասին, թե ինչպես է փոխվում կյանքը ծնող դառնալուց հետո Սեքսի բոլոր ձևերն ու գները «Երևանյան լճում». «Առաջինի» հետաքննությունը Քննարկվել են Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության 2018 թվականին Երևանում նախատեսված բարեգործական ծրագրերը Հատուկ սեքսուալ վարժություններ, որոնք կօգնեն վայելել սեքսը Ընկեր ունեցող ու ընկեր չունեցող աղջիկների տարբերությունը. ճիշտ է, չէ՞ (Photo) Արևելյան հորոսկոպ՝ ըստ ծննդյան տարեթվի.Ինչ կբերի այս տարին հենց ձեզ համար Ինչպես է փոխվել Գայանե Ասլամազյանը ամուսնությունից հետո (լուսանկարներ) Օրվա կադրը. մոր և որդու գրկախառնությունը՝ ձմեռային զորակոչից Հետաքրքիր հորոսկոպ. կենդանակերպի նշանների ներկայացուցիչների կյանքի իմաստը Կենդանակերպի՝ ամուսնության համար իդեալական չորս նշան Կատարյալ Ինտիմ մերձեցում՝ հղիության համար Հայ համասեռամոլը բացահայտում է հայկական շոուբիզնեսի թաքնված գեյերին Լուիզա Ղամբարյան. «Ուզում եմ կրկին աղջիկ ունենալ» Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում Հունվարի 15-ին մայրաքաղաքում ծնվել է 63 երեխա Չարորակ ուռուցք էր. բժիշկներն ինձ ասացին, որ այդ հիվանդությունով մարդիկ չեն ապրում. Սամվել Գրիգորյան Ջուսը՝ ընտրյալի հետ կիսամերկ և համարձակ լուսանկարվելու մասին և ոչ միայն Ինչ կապ կա Իննա Խոջամիրյանի և Էդգար Իգիթյանի միջև Հայ աստղեր, ովքեր պլաստիկ վիրահատություններ չեն արել Պիցցայի առաքիչ, վարորդ… Աշոտ Եդիգարյանը բացահայտում է` ինչպիսին էր իր կյանքն ԱՄՆ-ում
Ամենաընթերցված
Տեսեք թե, որ ակումբ է տեղափոխվել Հենրիխ Մխիթարյանը Գագիկ Ծառուկյանի քայլերը մոտիվացնող բնույթ են կրու... Գագիկ Ծառուկյանի քայլերը մոտիվացնող բնույթ են կրու... Գագիկ Ծառուկյանի խոսքը ինչպես միշտ համակցվեց գործի... Արգամ Աբրահամյանի նախաձեռնած բարեգործական ծրագրերը... «Է՜՜խխխ ուր է Հայաստանում մարդ». իրեն հաղորդավարու... Առաջարկվում է Երևանում ունենալ Զարուհու նրբանցք Վերջապես. Էմմին ամուսնու հետ լուսանկար է հրապարակե... Հայ աստղեր, ովքեր «փայլում» են իրենց տգիտությամբ. ... Տաթևիկ Ադումյանին և Վաչե Ամարյանին կրկին միասին են... Ալինա Մարտիրոսյանը ամուսնու հետ նոր լուսանկար է հր... Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին այսօրվ... Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Տեղական ին... Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Տե... Ինչո՞ւ է ՊԵԿ-ի «հատուկ գործողությունների» թիրախում... Ստիպել աշխարհին հայկական սպորտին վերաբերվել «հավաս... Տարոն Մարգարյանը շնորհավորել է Սոցիալական աշխատող... Հայաստանն ու Գազպրոմի վտանգները․տնտեսական լիկբեզ Վարդան Հարությունյանի կողմնակալ վերաբերմունքը «ընկ... Գագիկ Ծառուկյանը հավատարիմ մնաց ցանկացած խնդրին լո...
website by Sargssyan