Ռիգայում տեղատարափ անձրեւների հետեւանքով երթեւեկությունը կաթվածահար է եղել
Ուշադրության կենտրոնումԵրկուշաբթի Լատվիայի մայրաքաղաքում տեղատարափ անձրեւների հետեւանքով երթեւեկությունը կաթվածահար է եղել, քաղաքում ահռելի խցանոմներ են առաջացել, հասարակական տրանսպորտն ուշանում է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ռիգայի Դումայից:
Ռիգայի կենտրոնում փողոցների մի մասը ջրածածկ է եղել:
«Ջրծածկման վայրերում աշխատում են վթարային ծառայությունները»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Լատվիայի Օդերեւութաբանական կենտրոնը վտանգավորության «նարնջագույն» մակարդակ է հայտարարել: «Լատվիայի գրեթե ամբողջ տարածքում հորդ անձրեւներ են տեղում, սպասվում են տեղային հեղեղումներ: Տեղատարափ տեղումների շարունակումը գետերում ջրի մակարդակի էական բարձրացում կառաջացնի»,- հայտնել են կենտրոնի մամուլի ծառայությունից:
Դրանից բացի, օրվա երկրորդ կեսին սպասվում է քամու ուժգնացում: