Հայկ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել
Ուշադրության կենտրոնում«Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել:
Այս առնչությամբ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է հետեւյալը. «Հայկ Կյուրեղյանը 3 օր է հացադուլի մեջ է: Առայժմ միայն կարող եմ ասել, որ պահանջները կապված են Սերժ Սարգսյանի անվան հետ»:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայկ Կյուրեղյանին: