Իսրայելին անօդաչու սարք մատակարարած ընկերությունը կարող է զրկվել լիցենզիայից
ՄիջազգայինԻսրայելի ՊՆ–ն շարունակում է հետաքննել իսրայելական «Մաարիվ» թերթում հայտնված հրապարակման մեջ նշված հանգամանքները, համաձայն որոնց՝ իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության օպերատորները հրաժարվել են հայկական թիրախների վրա ցուցադրել Ադրբեջանին մատակարարվող նոր անօդաչու տեխնիկայի հնարավորությունները։ Այս մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստան–Իսրայել հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը։
«Տեղի է ունեցել Իսրայելի բոլոր սկզբունքների եւ կանոնների խախտում։ Ես կարծում եմ, որ հետեւանքներից մեկը կարող է լինել ընկերությանը լիցենզիայից զրկելը։ Խախտվել է ոչ թե պարզապես հրահանգը, այլ Իսրայել պետության սկզբունքը՝ կենդանի թիրախների ուղղությամբ զենք չկիրառել»,– ասել է Ցինկերը՝ հավելելով, որ ընկերությունը փակվել է մինչեւ հետաքննության ավարտը։
«Ես շնորհակալ եմ օպերատորներին, որոնք հրաժարվել են փորձարկել անօդաչու սարքերը»,– ասել է Ցինկերը։