Հնդկաստանում նավակի շրջվելու հետեւանքով 22 մարդ է զոհվել
ՄիջազգայինՀնդկաստանի Յամունա գետում նավակ է շրջվել։ Արդեն հայտնի է, որ կա 22 զոհ։
Հնդկական լրատվամիջոցները հաղորդում են, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ի առավոտյան Ութար Փրադեշ նահանգի Բաղպատի շրջանում։ Ութար Փրադեշ եւ Հարյանա նահանգների միջեւ սահմանն անցնում է Յամունա գետով․ նավակի ուղեւորները Հարյանա էին մեկնում։
Միջադեպի պահին նավակում 60 մարդ է եղել, նրանցից 12-ին հաջողվել է փրկվել։ Փրկարարական գործողությունը շարունակվում է։