ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակությունը կփոխի իր մարտավարությունը. Արփինե Հովհաննիսյան
ՔաղաքականությունԵԽԽՎ–ում հայկական պատվիրակությունը որոշակիորեն կփոխի իր մարտավարությունը։ Այս մասին սեպտեմբերի 13-ին Աժ–ում լրագրողների հետ զրույցում ասել է խորհրդարանի փոխխոսնակ, ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ ԵԽԽվ–ում քննարկվելու է Ադրբեջանի մասին 2 զեկույց։ «Առաջին զեկույցը քննարկվելու է իրավական հարցերով հանձնաժողովում։ Խոսքը Ադրբեջանի ակտիվ լոբբիստ, բելգիացի պատգամավոր Ալան Դեշտեկսի մասին է։ Նրա հեղինակած զեկույցը վերաբերում է Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի նախագահությանը, մարդու իրավունքների հարցերի շուրջ նրա եզրակացություններին։
Երկրորդ զեկույցը, որի հեղինակներն են Ստեֆան Շեննահը եւ Սեզար Թրեդան, կքննարկվի Մոնիթորինգային հանձնաժողովում։ Զեկույցը վերաբերում է Ադրբեջանի ընդհանուր մոնիթորինգային պարտականությունների կատարմանը»,– նշեց Հովհաննիսյանը։
B