Եգիպտոսում ահաբեկչություն է կանխվել
ՄիջազգայինԵգիպտոսի զինված ուժերը Սինայի թերակղզու հսկիչ անցակետերից մեկում ահաբեկչություն են կանխել:
Եգիպտոսի ԶՈւ-ին վկայակոչելով՝ «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ 5 ահաբեկիչ է վնասազերծվել, եւս 2-ը վիրավորվել եւ ձերբակալվել են:
Մահապարտի գոտիով ահաբեկիչը սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան փորձել է անցնել բանակային հսկիչ անցակետով՝ օգտվելով եղանակային վատ պայմաններից: Սակայն զինվորականները կանխել են ահաբեկչությունը, վնասազերծվել է 5 ահաբեկիչ, երկուսին ձերբակալել են, մյուսները փախուստի են դիմել, քննություն է կատարվում: Զինվորականները հայտնել են, որ գործողության ընթացքում 2 եգիպտացի զինծառայող է զոհվել: