Եվրահանձնաժողովի նախագահը կողմ է Ռումինիայի եւ Բուլղարիայի՝ շենգեն գոտուն շուտափույթ միանալուն
ՔաղաքականությունԵվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է Ռումինիայի եւ Բուլղարիայի՝ շենգեն գոտուն շուտափույթ միանալու անհրաժեշտության մասին։ Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի՝ Ստրասբուրգում ելույթի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Անհրաժեշտ է, որ մոտ ապագայում Բուլղարիան եւ Ռումինիան, իսկ նրանցից հետո՝ Խորվաթիան շենգեն գոտուն միանան»,-ասել է Յունկերը։