Իրաքի խորհրդարանը դեմ է քվեարկել Քուրդիստանի անկախության առաջիկա հանրաքվեին
ՄիջազգայինԻրաքի խորհրդարանը դեմ է քվեարկել Քուրդիստանի անկախության առաջիկա հանրաքվեին։ Այս մասին հայտնում է Sky News Arabia–ն։
Քվեարկության արդյունքում խորհրդարանի խոսնակ Սալիմ ալ Ջաբուրին հայտնել է, որ դա արտահայտում է Իրաքը միասնական պահելու պատգամավորների ձգտումը։ Դրանից բացի, քվեարկության արդյունքները վարչապետին պարտավորեցնում են միջոցներ ձեռնարկել երկրի տարածքային ամբողջականության պահպանման եւ կենտրոնամետ իշխանությունների եւ շրջանների միջեւ երկխոսության կարգավորման համար։
Միաժամանակ քուրդ պատգամավորները լքել են նիստերի դահլիճը եւ չեն մասնակցել քվեարկությանը։
Իրաքի ինքնավար Քուրդիստանի իշխանությունները անկախության հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին ։