Թուրքիայում քլորից զանգվածային թունավորման դեպք է գրանցվել
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի Սիրթ գավառում քլորից զանգվածային թունավորման դեպք է գրանցվել։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել Աքթաշ գյուղում։ Հոսպիտալացվել է ավելի քան 100 մարդ, ըստ որոշ աղբյուրների՝ 150։
Թունավորման պատճառը ջրի վարակազերծման համար նախատեսված քլորով լի տակառն է եղել։ Անհայտ պատճառներով բնակիչները բացել են կափարիչը, դուրս նետված գազը տարածվել է ամբողջ գյուղով։ Միջադեպի հետեւանքով կան ձերբակալվածներ։