Աֆղանստանում ԿԽՄԿ աշխատակից է սպանվել
ՄիջազգայինԱֆղանստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակից է սպանվել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԿԽՄԿ մամուլի քարտուղար Անաստասիա Իսյուկը։
«Մենք կարող ենք հաստատել, որ Իսպանիայից մեր ֆիզիոթերապեւտը, որը Մազարի բժշկական կենտրոնում էր աշխատում, այսօր գնդակահարվել է։ Մենք ցնցված ենք կատարվածից»,-ասել է նա։
Իսյուկը նշել է, որ ԿԽՄԿ-ն Աֆղանստանում շարունակում է իր աշխատանքները, սակայն կգնահատի այդ երկրում իր աշխատակիցների անվտանգության իրադրությունը։ Նա հիշեցրել է, որ 2017-ին այդ շրջանում արդեն սպանվել է ԿԽՄԿ 6 աշխատակից, իսկ երկուսը պատանդառվել, սակայն հետո ազատ են արձակվել։