Կառավարության տեղեկատվության վարչության պետի պաշտոնում Հռիփսիմե Առաքելյանին փոխարինել է Զոյա Բարսեղյանը
ՔաղաքականությունՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել Զոյա Բարսեղյանը: Զ.Բարսեղյանը աշխատել է «Արմենպրես» գործակալությունում, տարածքային կառավարման նախարարությունում, IDeA հիմնադրամում։ Ներկայում սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրայում:
Մինչ այդ, կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատարն էր Հռիփսիմե Առաքելյանը: