Սաակաշվիլիի դեմ գործ են հարուցել
Ուշադրության կենտրոնումՎրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի դեմ քրեական գործ են հարուցել։
Ուկրաինայի ՆԳՆ-ն Twitter-ի իր էջում հաղորդում է, որ ոստիկանությունը երկրի նախադատական հետաքննությունների միասնական ռեեստրում գրանցել է Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի եւ նրա կողմնակիցների՝ լեհ-ուկրաինական սահմանը հատելու փաստը։
Գործը բացվել է՝ ըստ 332-րդ հոդվածի («Ուկրաինայի պետական սահմանով անձանց ապօրինի տեղաշարժ»)։ Այն նախատեսում է 3-7 տարվա ազատազրկում, եթե գործողությունները կատարվել են մի խումբ անձանց նախնական պայմանավորվածությամբ։