Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի Երևանից Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Արման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են


Նիկոլ Փաշինյանը մինչ օրս անգնահատելի ծառայություններ է մատուցում իշխանությանը

Վերլուծություն

2008թ. մարտի մեկը, շատերն համարում են նորանկախ Հայաստանի պատմության ամենադժբախտ էջը: Իրականում, ամենայն հարգանք տածելով 10 զոհերի նկատմամբ, ստիպված ենք փաստել, որ այն նորանկախ Հայաստանի պատմության ամենաբեկումնային էջն էր: Ինչու՞: Որովհետև Հայաստանի քաղաքացին սկսեց չվախենալ: Նա հասկացավ, որ այն առավելագույնը, ինչին ընդունակ է այս իշխանությունը, դա կրակելն է սեփական քաղաքացու վրա: Ցավոք, մենք չկարողացանք արժանապատվորեն օգտագործել այդ հնարավորությունը: Մարտի մեկի արդյունքում ամենաշատը շահեց մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը:

Հայկական քաղաքական դաշտի ամենաճղճղան գործիչը սկանդալների կենտրոնում էր դեռ այն ժամանակ, երբ Հայկական Ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիրն էր: 2007թ-ին, նա երազում էր դառնալ պատգամավոր և այդ նշաձողին մոտեցավ հայտնի կարգախոսներով՝ Իմփիչմենտ դաշինքով: Այն ինչ տեղի ունեցավ հետո, շատ հուզիչ էր:

2008-ին, նա համալրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների շարքերը: Տեր-Պետրոսյանը նրան տվեց հարթակ, բարձրախոս, դարձրեց հանրության սիրելին: 2012թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում էլ, նա անցավ խոհրդարան, նույն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ համամասնական ցուցակով: Սակայն ինչպես ասում են, երբեք մի թքիր այն աղբյուրի մեջ, որից խմում ես: Անհիմն մեղադրանքներ ներկայացնելով իր թիմակիցներին և մոռանալով անգամ այն հանգամանքը, որ երբ նա նստած էր Կոշի գաղութում, այդ նույն թիմակիցներն էին նրա քվեները պահում և ծեծվում Կենտրոնի տեղամասերում, Նիկոլը հեռացավ: Իր անցյալի Կոշում, սրան կտային համապատասխան բնութագիր: Դառնալով այսպես ասած անկախ պատգամավոր, նա Ազգային ժողովի ամբիոնը չէր դադարում օգտագործել, որպես սեփական փիառի միջոց, ամենաանիմաստ հարցերի շուրջ աղաղակումներ կատարելով այդ ամբիոնից:

2015-ի Սահմանադրական փոփոխությունների ժամանակ, նա անգնահատելի ծառայություն մատուցեծ Սերժ Սարգսյանին, հայտարարելով, թե Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կեղծ օրակարգ է և ինքը մտադիր չէ պայքարել այդ օրակարգի դեմ: Այստեղ դժվար է խոսել նրա քաղաքական տհասության մասին: Ինչ-ինչ, բայց ինտելեկտ և քաղաքական հոտառություն նա ունի: Ուստի չէր կարող չհասկանալ, որ պառակտելով ՈՉ-ի ճամբարը, նա ծառայություն է մատուցում իր իշխանությունը հավերժացնող Սերժ Սարգսյանին:
Սարգսյանն ինչպես ասում են լավության տակ չմնաց: Մոտեցան 2017-ի ընտրությունները, որոնք բախտորոշ եղան Հայաստանի համար: Նախ Նիկոլը բարձրախոսը ձեռքին հայտնվեց Խորենացում՝ «Սասնա ծռերի» աջակցության դիրքերից: Ի պատիվ այդ խմբավորման, նրանք ողջախոհ որոշում կայացրեցին և հրաժարավեցին Նիկոլի քաղաքական «ծառայություններից»: Սակայն դա նրան չխանգարեց, որպեսզի ընտրությունների ժամանակ կոնսոլիդացնի ծռական զանգվածի մի մասին:
Եկավ խորհրդարանական ընտրությունների նախերգանքային փուլը և Սերժ Սարգսյանը հիշեց Նիկոլի մատուցած ծառայությունը: Նա բոլոր ընդդիմադիրներից քննադատեց միայն Նիկոլին, դրանով իսկ ավելացնելով նրա ռեյտինգը, իսկ այնուհետ թույլ հարձակում արեց Արմեն Աշոտյանը՝ ուժեղ պատասխանի հնարավորություն տալով Նիկոլին ու վերջինիս դիրքերն համատեղ ամրապնդեցին: Դե իսկ լռության նախորդող գիշերը, երբ արդեն որևէ կերպ հնարավոր չէր հակադարձել, շրջանառության մեջ դրվեց զենքի հետ կապված կապիկությունը, որը կողմնորոշեց չկողմնորոշված ընդդիմադիրներին:
Իսկ ի՞նչ է անում հիմա Սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ համարող գործիչը: Սելֆիի ձողը ձեռքին հեռարձակումներ է ունենում ֆեյսբուքում, լուրջ օրակարգ է ձևավորում փողոցների անվանափոխության և ժամացույցների ոչ ճիշտ աշխատելու շուրջ: Երբեմն-երբեմն հուզառատ ելույթներ է ունենում ԱԺ ամբիոնից և տալիս ՀՀԿ վարչապետ Կարեն Կարապետյանին հուզող հարցեր: Իհարկե, չի մոռանում նաև, երբեմն անուղղակի գովել Կարեն Կարապետյանին:
Իսկ վերջին՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը, լրջագույն ծառայություն էր Սերժ Սարգսյանին, որի մասին դեռ շատ կխոսվի:

Զաբել Եսայան

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում
Ամենադիտված