Եգիպտոսում 11 ահաբեկիչների մահապատժի են ենթարկել
Ուշադրության կենտրոնումԱհաբեկչության հետ կապված Եգիպտոսի դատարանը շաբաթ գերագույն մուֆթիի հաստատմանն է փոխանցել ահաբեկչական կազմակերպության կորիզի գործով 11 դատապարտյալների մահապատիժների վճիռը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սպասվում է, որ վերջնական դատավճիռը կկայացվի հոկտեմբերի 22-ին։
Եգիպտոսի Գիզա շրջանում ահաբեկչական կորիզի գործով 26 անձ է անցնում, ներառյալ հեռակա 5 մարդ։ Շաբաթ դատարանը 11 դատապարտյալների նկատմամբ հնարավոր է համարել մահապատիժ սահմանելը։
Բոլորին մեղադրում են ահաբեկչություններ եւ սպանություններ ծրագրող հանցախումբ ստեղծելու մեջ ։