ԱՄՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ում սեպտեմբերի 11-ին Փհենյանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ քվեարկություն է ցանկանում անցկացնել
ՄիջազգայինԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տեղեկացրել է սեպտեմբերի 11-ին հանդիպում գումարելու եւ Հյուսիսային Կորեայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու նախագծի շուրջ քվեարկություն անցկացնելու մասին, փոխանցում է Reuters-ը։
ԱՄՆ-ն ցանկանում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն Հյուսիսային Կորեայի վրա նավթային արգելք սահմանի, արգելի տեքստիլի արտահանումը եւ արտասահմանում հյուսիսկորեացի աշխատողներ վարձելը, ինչպես նաեւ սառեցնի առաջնորդ Կիմ Չեն Ընի ակտիվներն ու արգելի նրա ուղեւորությունները։
Դեռ հայտնի չէ՝ ինչպե՞ս կքվեարկեն Չինաստանը եւ Ռուսաստանը, սակայն ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի կարծիքով՝ հազիվ թե այդ երկու երկրներից մեկն աջակցի կոշտ պատժամիջոցներին, բացառությամբ՝ հյուսիսկորեական տեքստիլի ներմուծման արգելքի ։