Մեքսիկայում ուժգին երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 32-ի
Ուշադրության կենտրոնումՄեքսիկայում ուժգին երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 32-ի։ Reuters-ի հաղորդմամբ՝ հիմնականում զոհեր գրանցվել են Օախակայում (23 մարդ) եւ Յուչիտանում (17 մարդ)։
Հարյուրավոր շինություններ փլուզվել կամ վնասվել են, շուրջ 2 մլն մարդ առանց էլեկտրականության է մնացել։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ երկրի իշխանությունները 11 նահանգներում դպրոցները փակելու որոշում են կայացրել։
ԱՄՆ երկրաբանական ծառայությունն առնվազն 4․0 մագնիտուդով 20 հետցնցում է արձանագրել։ Նախագահը զգուշացրել է հնարավոր 7․2 մագնիտուդով հետցնցման հնարավորության մասին։