Ռուսաստանում զորավարժությունների ժամանակ զոհվել է 1 զինծառայող, վիրավորվել՝ 5-ը
Ուշադրության կենտրոնումՌԴ Լենինգրադի մարզի պոլիգոնում պլանային հրաձգության ժամանակ զոհվել է մեկ զինծառայող, եւս 5-ը վիրավորվել են, հայտնում է ՌԴ Արեւմտյան ռազմական օկրուգի շտաբը։
«Պայթյունի հետեւանքով զոհվել է 1 զինծառայող, 5-ը վիրավորվել են»,– ասված է Արեւմտյան ռազմական օկրուգի շտաբի հայտարարության մեջ, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Հաղորդվում է, որ հինգշաբթի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 12։30–ի սահմաններում, տանկից պլանային հրաձգության ժամանակ արկերից մեկը գետնին դիպչելիս շեղվել է հետագծից եւ պայթել զինծառայողների թաքստոցի մոտ, որտեղ եղել է 6 զինծառայող։