Տոկիոյում հստակեցրել են ԿԺԴՀ-ի փորձարկած միջուկային լիցքի հզորությունը
ՄիջազգայինՏոկիոյում հստակեցրել են ԿԺԴՀ-ի փորձարկած միջուկային լիցքի հզորությունը։ Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան լրագրողներին ասել է, որ Փհենյանը 160 կիլոտոննա տրոտիլային համարժեքով ռումբ է պայթեցրել։
Նա վկայակոչել է Միջուկային փորձարկումներն արգելող համապարփակ պայմանագրի կազմակերպությունը, որի համաձայն՝ սեպտեմբերի 3-ին փորձարկման պահին 6․1 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել։ Օնոդերայի խոսքով՝ դա շուրջ 10 անգամ գերազանցում է «Փոքրիկ»-ի հզորությունը (ատոմային ռումբ, որը 1945 թվականի օգոստոսի 6-ին նետվեց Հիրոսիմայի վրա)։
Նախնական տվյալներով՝ պայթյունի հետեւանքով ստորգետնյա ցնցումները կազմել էին 5․8 մագնիտուդ։ Դրա հիման վրա Ճապոնիայի Պաշտպանության նախարարությունը եզրակացրել էր, որ լիցքի հզորությունը 70 կիլոտոննա է։ Հետո գնահատականը փոխվեց՝ ըստ 6.0 մագնիտուդի, եւ լիցքի հզորությունը հիմա 120 կլիոտոննա է գնահատվում։