Վրաստանի քաղաքացիություն ստանալը կբարդանա
ՄիջազգայինՎրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քաղաքացիություն տրամադրելու գործընթացները կատարելագործելու շուրջ Արդարադատության նախարարության եւ Անվտանգության պետական ծառայության հետ խորհրդակցություն կանցկացնի, փոխանցում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։
Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Վրաստանի քաղաքացիություն տրամադրելու մոտեցումների խստացմանը կողմ է հանդես եկել։
«Այսօրվա դրությամբ, երբ Վրաստանի քաղաքացիությունը հատկապես պահանջված է դառնում, անհրաժեշտ է մեծ զգուշություն ցուցաբերել, ինչպես նաեւ քաղաքացիություն տրամադրելու մեթոդները խստացնել։ Վրաստանի նախագահի որոշման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից բացառության կարգով քաղաքացիություն տրամադրելու մոտեցումներն էլ ավելի են կատարելագործվում»,-ասել է նախագահի աշխատակազմի ղեկավար Գեորգի Աբաշիշվիլին։