Թայվանը նոր վարչապետ ունի
ՄիջազգայինԹայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենը վարչապետի պաշտոնում է նշանակել Թայնանի քաղաքապետ Ուիլյամ Լային, հայտնում է «Ռեյթերը»:
Մեկ օր առաջ Ինվենը ընդունել էր վարչապետ Լին Ցյուանի հրաժարականի դիմումը:
Չինաստանի կառավարության եւ կղզային նահանգի պաշտոնական հարաբերությունները խզվել են 1949 թվականին, երբ Չինաստանի կոմունիստական կուսակցության դեմ քաղաքացիական պատերազմում պարտված Չան Կայշի գլխավորած Հոմինդանի ուժերը Թայվան են տեղափոխվել:
Թայվանի եւ Չինաստանի միջեւ գործարար եւ ոչ պաշտոնական շփումները վերականգնվել են 1980-ական թվականների վերջին: 1990-ական թվականների սկզբից կողմերը սկսել են շփվել հասարակական կազմակերպությունների միջոցով՝ Թայվանի նեղուցով Հարաբերությունների զարգացման պեկինյան ասոցիացիայի եւ Թայբեյի Փոխանակման հիմնադրամի: