«Հրապարակ». Մահվան ելքով վթարից հետո ոչ հայրը պատասխան տվեց, ոչ որդին. Վերջինս նաեւ մեդալ ստացավ Սերժ Սարգսյանից
Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետի որդու՝ մահվան ելքով վրաերթի դեպքից հետո ո՛չ հայրը՝ Արամ Դանիելյանը պատժվեց, ո՛չ որդին՝ Ռազմիկ Դանիելյանը։
Քաղաքապետը շարունակում է պաշտոնավարել, իսկ նրա անչափահաս որդուն, որը հոր ծառայողական մեքենայով, առանց վարորդական իրավունքի, վրաերթի էր ենթարկել փողոցում իր գործն անող 58-ամյա մարդուն, ոչ միայն չձերբակալեցին, այլեւ օրերս հյուրընկալել են ՀՀ նախագահի նստավայրում եւ պարգեւատրել։
Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանը 2016-2017 ուստարում բարձր առաջադիմություն ցուցաբերած դպրոցականներին, այդ թվում՝ նաեւ Ռազմիկ Դանիելյանին, ոսկե մեդալ է տվել։ Սա, թերեւս, իրավապահները որպես քրեական գործը կոծկելու հրահանգ ընկալեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում