Արցախի անկախության նվաճումը հայոց պատմության մեծագույն ձեռքբերումներից է. Հովիկ Աբրահամյան
BlogՆախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ֆեյսուքյան իր էջում գրում է․
Արցախի անկախության նվաճումը հայոց պատմության մեծագույն ձեռքբերումներից է, ինչի առթիվ շնորհավորում եմ համայն հայությանը:
Այսօր բոլորիս, հատկապես այն քաջարի մարտիկների տոնն է, ովքեր անմահացան իրենց մարտական սխրանքներով` հանուն ազատագրված ու արժանապատիվ հայրենիքի։ Հենց այդ տղաների շնորհիվ է, որ ամրապնդվեց մայր հողի վրա ազատ ու անկախ ապրելու և սեփական երկրում արարելու հայ մարդու իրավունքը:
Վստահ եմ, որ կգա այն օրը, երբ համայն հայության վճռականության շնորհիվ կհասնենք Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը: Իսկ մինչ այդ թող որ Արցախում բացվեն խաղաղ կյանքի նոր արշալույսներ: