Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել
BlogՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, հարգելի՛ ուսուցիչներ և դասախոսներ, գիտության ու կրթության գործի նվիրյալներ, շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ:
Սեպտեմբերի 1-ը մեր ժողովրդի համար կարևոր ու նվիրական տոն է: Մեր պատմությունն իր բազմադարյա փորձով ապացուցում է, որ գիտելիքն ու կրթությունը մշտապես եղել են այն հիմնասյուները, որոնց շնորհիվ կարողացել ենք ապրել ու արարել, պայքարել ու հաղթել, պահպանել ու ստեղծել:
Մերօրյա արագ փոփոխվող աշխարհում համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն գիտելիքով, խելացի անհատներով, ովքեր հզոր պետության և բարեկեցիկ ապագայի կարևորագույն կապիտալն են:
Այս կարևոր գործում պետք է քաջ գիտակցել՝ բարեխիղճ և արհեստավարժ մասնագետները մեր պետության հարստությունն են, իսկ բանիմաց անհատները՝ հասարակության շարժիչ ուժն ու երկրի ապագան:
Մեր վաղվա օրը դո՛ւք եք կերտում, սիրելի’ աշակերտներ և ուսանողներ՝ ձեր ուսուցիչների և դասախոսների քրտնաջան ու պատվախնդիր աշխատանքի շնորհիվ:
Հաջողություններ ձեզ՝ կյանքի բոլոր ասպարեզներում»:b