Գիտելիքն է բարեկեցիկ ապագայի երաշխիքը. Ռոբերտ Սարգսյան
BlogՌոբերտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ , ծնողներ շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Օրը հատկապես առանձնահատուկ է նրանց համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնում ուսումնական հաստատություն: Թող որ այս ուսումնական տարին լինի արժեքավոր գիտելիքներով հարստանալու և ինքնազարգացման նոր շրջան: Սիրելի պատանիներ, երիտասարդներ, հիշե՛ք գիտելիքն է բարեկեցիկ ապագայի երաշխիքը: Շնորհավորում եմ ձեզ և մաղթում բարի ուսումնական տարի: