Երեւանում 36-ամյա նախկին զինվորականը հետապնդել է քաղաքացուն՝ կրակոցներ արձակելով նրա ուղղությամբ
ՀասարակությունԵրեւանում, այսօր՝ օգոստոսի 24-ին , արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 04։00-ի սահմաններում Այվազովսկի եւ Արցախի փողոցների խաչմերուկում Nissan Teana մակնիշի 05 NN 033 համարանիշի ավտոմեքենայի վարորդը հետապնդել է Վ. Նազարյանին պատկանող «ՎԱԶ 2108» մականիշի 34 AN 850 համարանիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Վ. Նազարյանն աշխատանքից հետո տուն գնալիս է եղել, երբ Nissan Teana-ի վարորդը հետապնդել է նրան եւ հասնելով Արցախի փողոցի թիվ 8 շենքի մոտ, իր մոտ եղած հրազենով կրակել է Վ. Նազարյանի ավտոմեքենայի ուղղությամբ, այնուհետ սկսել հետապնդել նրան։
Հասնելով Տիգրան Մեծի պողոտայի եւ Գլինկայի փողոցի խաչմերուկի մոտ՝ այս անգամ Nissan Teana-ի վարորդը նորից կրակոցներ է արձակել եւ փորձել է դիմել փախուստի։
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները հետապնդել են եւ բերման ենթարկել կրակողին։
Աղբյուրի տեղեկություններով, կրակողը Երեւանի բնակիչ 36-ամյա Արթուր Մ.-ն է, ում ավտոմեքենայում հայտնաբերվել է նաեւ հանցագործության գործիք ատրճանակը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Վ. Նազարյանն աշխատում է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակում։ Նա նախկին զինվորական է։