Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի Երևանից Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Արման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին


Հայ-թուրքմենական հարաբերությունների մասին. մինչ օրս ստորագրվել է 70 պայմանագիր

Միջազգային

Օգոստոսի 23-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամաել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը. ընդհանուր առմամբ, սա Թուրքմենստանի նախագահների 3-րդ պաշտոնական այցն է Հայաստան, նշում է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»:

Առաջին անգամ 2001 թվականին Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք Հայաստան էր ժամանել Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրադ Նիյազովը՝ Թուրքմենբաշը: 2007-ին Նիյազովի մահից հետո երկրի ղեկավարումը ստանձնած Բերդիմուհամեդովը Հայաստան էր ժամանել 2012 թվականին եւ հիմա, փաստորեն, տեղի է ունենում Բերդիմուհամեդովի երկրորդ այցը Երեւան:

Հայաստանի ղեկավարները պարբերաբար պաշտոնական այցերով լինում են Թուրքմենստանում սկսած 1993 թվականից: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Թուրքմենստան է այցելել 1993 եւ 1997 թվականներին, Ռոբերտ Քոչարյանը՝  2000-ին, Սերժ Սարգսյանը՝ 2010-ին եւ 2014-ին:

Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ մինչ օրս ստորագրված է ավելի քան 70 պայմանագիր: Ըստ ՀՀ ԱԳՆ կայքի, Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2014 թվականի տվյալներով կազմում է շուրջ 26 մլն դոլար:

Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունը գործում է 1994 թվականից: Ըստ Վիքիփեդիայի, Թուրքմենստանում բնակվում է մինչեւ 35 հազար հայ:

Թուրքմենստանը հանդիսանում է աշխարհի ամենատոտալիտար երկրներից մեկը: Ըստ Freedom House-ի տվյալների, 5.3 միլիոն բնակչություն ունեցող Թուրքմենստանը դասվում է ոչ ազատ երկրների շարքին: Մամուլի ազատության ցուցանիշով 2015 թվականի դրությամբ Թուրքմենստանն աշխարհի ամենափակ երկրներից է՝ զիջելով միայն Հյուսիսային Կորեային եւ Ուզբեկստանին: Փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Բերդիմուհամեդովը հաղթել էր՝ հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 97 տոկոսը:

Նշենք, որ Թուրքմենստանը բնական գազ արդյունահանող խոշորագույն երկրներից է, գազի պաշարներով զբաղեցնում է երրորդ տեղն աշխարհում: Երկրի տնտեսությունը մեծապես կախված է էներգակիրների վաճառքից, իսկ դրանց գների անկումն ունենում է իր բացասական ազդեցությունը: 2016 թվականից դադարեցվել է ռուսական պետական «Գազպրոմ» ընկերության եւ Թուրքմենստանի միջեւ համագործակցությունը, որի համաձայն ռուսական կողմը գազ էր գնում Աշխաբադից: Ներկայում Թուրքմենստանն իրացնում է գազը Արեւելքում, սակայն դեպի Չինաստան նոր գազամուղի շինարարությունը շարունակաբար հետաձգվում է:

Ավելացնենք, որ Թուրքմենստանը ԱՊՀ անդամ է, սակայն չի մասնակցում Ռուսաստանի նախաձեռնած եվրասիական ինտեգրացիոն ծրագրերին՝ ՀԱՊԿ-ին եւ ԵՏՄ-ին:

Թուրքմենստանը նաեւ լուրջ հակասություններ ունի Ադրբեջանի հետ՝ կապված Կասպից ծովում վիճելի հանքավայրերի շահագործման հետ:

Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտան
Ամենադիտված