Սուդանում ՌԴ դեսպանին մահացած են գտել
ՄիջազգայինՍուդանում Ռուսաստանի դեսպանին մահացած են գտել երկրի մայրաքաղաք Խարթումի իր նստավայրում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AFP-ն:
Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատել է լուրը: «Ցավով հաղորդում ենք, որ օգոստոսի 23-ին Խարթումում վախճանվել է Սուդանում Ռուսաստանի դեսպան Միրգահաս Շիրինսկին: Խարթումում ռուսական դեսպանության աշխատակիցներից մանրամասն տեղեկություններ ստանալուց անմիջապես հետո կհայտնենք մեր գործընկերոջ մահվան հանգամանքների մասին»,- տեղեկացրել են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունում:
Շիրինսկին Սուդանում ռուսական դիվանագիտական առաքելությունը ղեկավարում էր 2013 թվականից: