Վրաստանն օգնության խնդրանքով դիմել է Հայաստանին. ԱԻՆ-ի հրշեջ մեքենաները արդեն ճանապարհին են
Ուշադրության կենտրոնումԲորժոմիի անտառներում բռնկված հրդեհը մարելուն աջակցելու խնդրանքով հարեւան Վրաստանը դիմել է Հայաստանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն»-ի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:
Հայաստանի ԱԻՆ-ում խորհրդակցություն է հրավիրվել, որտեղ քննարկել են Վրաստանի խնդրանքն ու տրամադրվելիք օգնությունը: Խորհրդակցության ժամանակ որոշում է կայացվել եւ քիչ առաջ Հայաստանի ԱԻՆ շարահրապարակից դեպի Վրաստան է ուղեւորվել Հայաստանի փրկարար ծառայության շարասյունը:
Փրկարար խմբում ընդգրկված են 8 հրշեջ մեքենաներ, պարամեդիկներ, շարժական կառավարման կետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վրաստանը Վրաստանն օգնության խնդրանքով դիմել էր հարեւան բոլոր երկրներին՝ Բորժոմիի անտառներում հրդեհը մարելուն աջակցելու համար: