Կարտnֆիլով դիմակներ՝ մաշկի անցանկալի hետքերից ազատվելnւ hամար
LifeԳոյություն ունեն մաշկի հետքերից ազատող բազմաթիվ միջոցներ և չնայած, որ դրանցից որոշները կարող են արդյունավետ լինել, հարկ է հիշել, որ դրանցում պարունակվող քիմիական նյութերը կարող են լուրջ վնաս հասցնել մարդու օրգանիզմին: Ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կարտոֆիլով պատրաստվող երկու բնական դիմակ, որոնք կօգնեն պայքարել դեմքի անցանկալի մուգ հետքերի դեմ՝ առանց վնասելու:
1 հատ կարտոֆիլ,
· ½ կիտրոնից քամված հյութ:
Պատրաստման եղանակը.
Կարտոֆիլը կոտորակիչով մանրացնել, ավելացնել կիտրոնի հյութը և լավ խառնել:
Օգտագործման եղանակը.
Ստացված զանգվածը նուրբ շրջանաձև շարժումներով քսել մաշկին, թողնել 20 րոպե և լվանալ:
2. Կարտոֆիլով ու վարուգով դիմակ
Բաղադրությունը.
· 1 հատ կարտոֆիլ,
· ½ վարունգ:
Պատրաստման եղանակը.
Կարտեֆիլն ու վարունգը դնել կոտորակիչի մեջ և մանրացնել այնքան ժամանակ, մինչև դառնա համասեռ զանգված:
Օգտագործման եղանակը.
Խառնուրդը նուրբ շրջանաձև շարժումներով քսել դեմքի մաշկին, թողնել 25 րոպե, այնուհետև լվանալ մեծ քանակությամբ ջրով: