Երեւան-Սեւան ճանապարհին վթարից տուժածները թեթեւ վնասվածքներ ունեն. նրանից միայն մեկի վիճակն է միջին ծանրության
Ուշադրության կենտրոնումԵրեւան-Սեւան ճանապարհին այսօր՝ օգոստոսի 19-ին, Hyundai մակնիշի ավտոմեքենայի եւ մարդատար «ԳԱԶել»-ի բախման հետեւանքով Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց տեղափոխված 9 քաղաքացիներից 8-ն այսօր հնարավոր է՝ դուրս գրվեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին հիվանդանոցից: Բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունք տեղափոխվածքաղաքացիներից 8-ն ստացել են թեթեւ վնասվածքներ, նրանցից միայն մեկի վիճակն է միջին ծանրության, որը դեռ պետք է մնա հիվանդանոցում եւ շարունակի բուժումը:
Նշենք, որ վթարից տուժել է երկու անչափահաս՝ 11 եւ 5 տարեկան, նրանք եւս թեթեւ վնասվածքներ ունեն:
NEWS.am-ի հետ զրույցում Կոտայքի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Վահագն Ոսկանյանն նշել էր, որ իրենց շտապօգնության բրիգադով Երեւան են տեղափոխել 4 քաղաքացու, որոնցից մեկն ունեցել է գանգուղեղային վնասվածք, մեկը ուսահոդի, մյուս երկուսը՝ սալջարդեր:
Shamshyna.com-ի փոխանցմամբ, ժամը 12։40-ի սահմանում Երեւանի բնակիչ՝ 47-ամյա Սեդրակ Բ.-n իր վարած Hyundai մակնիշի 719 ԼՕ 67 համարանիշի բենզատար ավտոմեքենայով Երեւան-Սեւան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երեւանի բնակիչ՝ 34-ամյա Գագիկ Ն.-ին պատկանող «ԳԱԶ 32 213» մակնիշի 27 ՏՕ 249 համարանիշի մարդատար «ԳԱԶել»-ին։ Հիվանդանոց տեղափոխվածները «ԳԱԶել»-ի ուղեւորներ են եղել։