Քնելուց առաջ ծարավելու հիմնական պատճառների մասին
Ուշադրության կենտրոնումԿանադացի գիտնականներին վերջերս հաջողվել է պարզել, թե ինչպես է իրականում աշխատում մարդու կենսաբանական ժամացույցը և ինչպես է այն մարդու մոտ ծարավի առաջացման պատճառ հանդիսանում։
Ըստ կանադացի գիտնականների` մարդկանց մոտ քնից առաջ ջուր խմելու ցանկություն է առաջանում կենսաբանական ժամացույցի պատճառով։ Այս հանգամանքը բացատրվում է նրանով, որ օրգանիզմը քնից առաջ շատ հեղուկի կարիք է զգում, որպեսզի հանգիստ քնի ու ծարավից չարթնանա։ Հետազոտողները որոշել են պարզել, թե իրականում ինչ է կատարվում այդ ժամանակ մարդու օրգանիզմում։
Պարզվում է` գլխուղեղում առկա ազդանշանային մոլեկուլն ունակ է կարգավորել ներքին ժամացույցի աշխատանքը, որն էլ երեկոյան ակտիվացնում է ծարավի նեյրոնները։ Սա է պատճառը, որ մարդն ուզում է ջուր խմել, որպեսզի հանգիստ քնի ամբողջ գիշեր։
Անի Գևորգյան