Ծխախոտի վտանգավոր ազդեցությունը տեսողության վրա
Ուշադրության կենտրոնումԲազմիցս խոսել ենք ծխախոտի սպառնացող վտանգների մասին, սակայն այս ամենի մեջ կարելի է առանձնացնել մեկ շատ կարևոր վտանգավոր փաստ` տեսողությունը կորցնելու հավանականությունը:
Պարզվում է, որ շատ ծխողների կուրանալու հավանականությունը միջինը 4 անգամ ավելի մեծ է, քան սովորական չծխող մարդկանցը: Տեսողական օրգանների վնասման հիմնական պատճառը ծխի մեջ եղած թունավոր նյութերն են: Ըստ հետազոտական տվյալների` ծխողները սովորաբար 3 անգամ ավելի հաճախ են հիվանդանում կատարախտով եւ 8 անգամ ավելի հաճախ՝ տիրեոիդային օֆտալմոպոտիայով: Մեծ է լինում նաեւ չոր աչքի համախտանիշի առաջացման հավանականությունը: Փորձագետները պնդում են, որ ծխողները կանգնած են գույների երանգները տարբերակելու ունակությունը կորցնելու վտանգի առաջ` հատկապես կարմրի եւ կանաչի:
Պետք է մշել, որ աչքերի առողջությունը կարող է վատթարանալ ոչ միայն ծխախոտի հանդեպ երկար տարիների հակում ունեցող մարդկանց մոտ, այլ նաև կարճատև հակում ունեցողների:
Անի Գևորգյան