Մասնագետները պարզել են , թե որն է քնի իրական նպատակը
Ուշադրության կենտրոնումՊարզվում է, որ քնի իրական նպատակն է օգնել մարդուն մոռանալ բոլոր ավելորդ բաները, որպեսզի կարողանա լավ հիշել անհրաժեշտ տեղեկությունները։ Այս նպատակով Վիսկոնսինի համալսարանի մասնագետներ Ջուլիո Տոնոնին ու Կյարա Սիրելին մկների ուղեղում սինապսների չափերի ու ձեւերի ուսումնասիրության փորձ են կատարել։
Արդյունքները ցույց են տվել , որ քնած կենդանիների մոտ այս կապերի գոտիները 18 տոկոսով ավելի քիչ են, քան արթուն կենդանիների մոտ։ Այս մեծ տարբերությունը զարմացրել էր նույնիսկ մասնագետներին։ Այնուհետև այս նույն պնդումը ստուգելու նպատակով Ջոնս Հոպկինսի համալսարանի աշխատակից Գրեմ Դիրինգը ուսումնասիրել է մկների ուղեղում պրոտեինները։
Գենետիկորեն փոփոխված մկների վրա կատարված փորձերի օգնությամբ գիտնականներին հաջողվել է կրկին ապացուցել, որ Homer–ի ներկայությունը կամ բացակայությունը զգալիորեն ազդում է կենդանիների հիշողության՝ համապատասխանաբար նաեւ նրանց վարքագծի վրա։ Առանց այդ պրոտեինի քունը մկների ուղեղից չէր կարողանում ջնջել վախեցնող հիշողությունները, որոնք շարունակում էին խանգարել նրանց։ Իսկ ահա հսկիչ խմբի մոտ վախը քնի ժամանակ անցնում էր։
Անի Գևորգյան