Ռուսաստանն առաջին անգամ Թուրքիա Կա-32 ուղղաթիռներ կմատակարարի
ՄիջազգայինՌուսաստանն առաջին անգամ իր բազմաթիրախային «Ka-32» ուղղաթիռները Թուրքիա եւ Թաիլանդ կմատակարարի։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի մամուլի ծառայությունում։
«Ներկա դրությամբ «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը տվյալ դասի եւս 8 ուղղաթիռ արտասահման մատակարարելու պայմանագիր է ստորագրել։ Ստորագրված համաձայնագրի շրջանակում՝ առաջին անգամ Թուրքիա եւ Թաիլանդ «Ka-32» կմատակարարվի»,-ասվում է հաղորդագրությունում։
Միջին բազմաթիրախային «Ka-32» դասի ուղղաթիռը նախատեսված է որոնողա-փրկարարական աշխատանքների, հրդեհներ մարելու, բեռներ փոխադրելու, հիվանդներին ու տուժածներին տարհանելու, ինչպես նաեւ պարեկավորման եւ հատուկ ծառայություններին աջակցության համար։