Եգիպտոսում ավտոբուսի վթարի հետեւանքով 5 մարդ զոհվել է, շուրջ 50-ը տուժել են
Միջազգային5 մարդ է զոհվել, եւս 50-ը տուժել են Եգիպտոսի Այն էս Սոհնա շրջանում մայրուղու վրա ավտոբուսի վթարի հետեւանքով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Վետո» պորտալը։
Վթարը տեղի է ունեցել էլ Քաթամիա-էս Սոհնա մայրուղու վրա։ Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել։
Ականատեսների խոսքով՝ ավտոբուսն անսպասելիորեն շեղվել է երթուղուց եւ բախվել այլ ավտոբուսի, որն ընթանում էր հակառակ ուղղությամբ։