57-ամյա տղամարդը Երևանում «ՎԱԶ-2104» է գողացել․ մանրամասներ Ով է երգել Աննա Հակոբյանի ընթրիքին Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան Պարեկներն ամեն գիշեր ռեյդ են անում Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա Սողոմոնյան Աբովյանում ծեծկռտուք էր եղել, ձայնային ատրճանակից կրակոց էր եղել․ նոր մանրամասներ Իրանը ՀՀ-ին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է անում, շարունակե'ք խաղաղությանն ուղղված երկխոսությունը Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում


Հայաստանի եւ Իրանի Ազատ տնտեսական գոտիների միջեւ համագործակցությունն ամրագրվեց հուշագրով

Ուշադրության կենտրոնում

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի խորհրդական, Առեւտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանը օգոստոսի 17-ին ստորագրել են համագործակցության հուշագիր։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուշագրի նպատակն է սահմանել Հայաստանի եւ Իրանի միջեւ ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես ապահովել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու եւ «Արաս» տնտեսական հատուկ գոտու առաջմղումն եւ  սերտ փոխգործակցությունը վերջիններիս զարգացման նպատակով։

Ի թիվս այս նպատակների՝ հուշագրի համաձայն՝ կհաստատվեն կապեր «Մեղրի» ազատ տնտեսական գոտու եւ «Արաս» հատուկ տնտեսական գոտու տարածքներում գործունեություն իրականացնող ընկերությունների, ինչպես նաեւ գոտիները կառավարող մարմինների եւ պետական գերտեսչությունների միջեւ։ Նախատեսվում է գործուն աջակցություն երկկողմ եւ բազմակողմ գործարար միջոցառումների եւ ցուցահանդեսների կազմակերպմանը «Մեղրի» ազատ տնտեսական գոտու եւ «Արաս» հատուկ տնտեսական գոտու տարածքներում։  Հատուկ աշխատանքային խումբը ընդլայնված կազմով կզբաղվի ազատ տնտեսական գոտիների գործակցության հարցերով, կմշակի համագործակցության ճանապարհային քարտեզը։

Սուրեն Կարայանը եւ Աքբար Թորքանը հանդիպման ընթացքում վերահաստատել են, որ նպատակն է արդյունքում ստեղծել ԱՏԳ-ների մեկ ընդհանուր համակարգ, որը կդառնա տարածաշրջանային զարգացման էպիկենտրոնը։Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը եւ Իրանի նախագահի խորհրդականը ամփոփել են իրանական պատվիրակության այցի մյուս արդյունքները եւս։ Նախօրեին Սուրեն Կարայանի եւ Աքբար Թորքանի նախաձեռնությամբ ձեւավորվել էր երեք աշխատանքային խումբ՝ զբոսաշրջության, ազատ տնտեսական գոտիների եւ արդյունաբերության ոլորտներում երկու երկրների համագործակցության հնարավորությունները քննարկելու եւ գործնական առաջարկներ մշակելու նպատակով։

«Ինձ զեկուցել են, որ մեր ստեղծած աշխատանքային խմբերը բավականին արդյունավետ քննարկումներ են ունեցել։ Վստահ եմ,  որ դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները  եւ այն համագործակցությունը, որի սկիզբը մենք այսօր կդնենք, կխորացնեն հայ-իրանական տնտեսական փոխգործակցությունը»,-նշել է Ս.Կարայանը։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը ներկայացրել է խմբերի աշխատանքների արդյունքները եւ գործնական առաջարկները։ Մասնավորապես՝ նշվել է, որ քննարկվել եւ պայմանավորվածություններ են ձեռք բերվել արդյունաբերության եւ գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ։

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության  պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանն էլ ներկայացրել է զբոսաշրջության ոլորտի աշխատանքային խմբի քննարկումները որոնք առնչվում են լրագրողների փոխադարձ ճանաչողական այցերին, զբոսաշրջային ցուցահանդեսներին, տարածաշրջանային զբոսաշրջային արդյունքի ձեւավորման  եւ արտերկրում դրա առաջմղման հարցերին։

Աքբար Թորքանն շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար եւ ավելացրել.

«Արաս» առեւտրի ազատ գոտին Իրանի համար Կովկասի եւ ԵՏՄ երկրների հետ համագործակցության Իրանի դարպասն է: Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին եւ բավականին լավ հարաբերություններ ունի ԵԱՏՄ անդամ երկրների հետ եւ մենք հուսով ենք, որ կկարողանանք այդ հանգամանքն օգտագործել Եվրասիական շուկա մուտք գործելու համար»:

Հանդիպման ավարտին Սուրեն Կարայանը նշել է․«Մեկ անգամ եւս շնորհակալություն եմ ուզում հայտնել հրավերն ընդունելու եւ Հայաստան այցելելու համար։ Մենք բավականաչափ առաջընթաց արձանագրեցինք մեր տնտեսական հարաբերութունների մեջ։ Մենք սկիզբ ենք դնում այսօր նոր ծրագրերի։ Մենք համոզվեցինք, որ զարգացման լուրջ ներուժ կա արդյունաբերության, զբոսաշրջության ոլորտում։ Ինչպես նաեւ վստահ ենք մեր ազատ տնտեսական գոտիների համագործակցությունը կբերի մեր երկու երկրների տնտեսական հարաբերությունների շեշտակի աճի»։

57-ամյա տղամարդը Երևանում «ՎԱԶ-2104» է գողացել․ մանրամասներ Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանՈվ է երգել Աննա Հակոբյանի ընթրիքինԱդրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան Պարեկներն ամեն գիշեր ռեյդ են անումԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԱբովյանում ծեծկռտուք էր եղել, ձայնային ատրճանակից կրակոց էր եղել․ նոր մանրամասներ Իրանը ՀՀ-ին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է անում, շարունակե'ք խաղաղությանն ուղղված երկխոսությունը Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում Ագրոէլեկտրական արևային պարկԱրամեն առողջական խնդիրներ ունի. երգչի կինը հրապարակում է արել. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում․ երեխան խաղալիս քարերով վնասել է 2 մեքենա՝ պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կա Բերման են ենթարկել Լիլիթ ԱվետիսյանինՌուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտմանը. Պիեր դ՛Արժան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀին Օլիմպիայում բոցավառվեց Փարիզի Օլիմպիական խաղերի կրակը«Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և ԲերդումԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Կոպենհագենի կենտրոնում այրվում է Դանիայի ֆոնդային բորսայի պատմական շենքը (տեսանյութ) ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (Տեսանյութ) Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արային պատկանող «յաշիկը» երթևեկել է հանդիպակաց Սամվել Վարդանյանը դաժան ծեծի է ենթարկվել․ պաշտպանՋրատարը վթարվել է․ ավելի քան 30 ժամ ջուր չի լինի Սարսափելի պատասխանի սպասեք․ Իրանի նախագահը՝ ԻսրայելինUcom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է Ողբերգական դեպք. Մալաթիայի շուկայի տաղավարում տղամարդու մարմին է հայտնաբերվել (լուսանկար) ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներ Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. armlur Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՈվ կփոխարինի Ալեն Սիմոնյանին ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է գործակալին, որը պայթեցրել էր ՈՒԱԾ-ի նախկին սպայի մեքենան (տեսանյութ) Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, համարժեք վարձատրություն պետք է ստանա1 օրով ջրամատակարարումը կդադարեցվիՆոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Kia»-ն Իջևան քաղաքի մուտքի մոտ բախվել է քարե պարսպին․ մայրը տեղում մահացել է, որդին տեղափոխվել է հիվանդանոց Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում Ուշադրություն. Վանաձոր-Ալավերդի ճանապարհին տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար (տեսանյութ) «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»
Ամենադիտված