ՊՆ ուղղաթիռը «Խոսրովի անտառում է». օդային հետախուզությունը կորոշի հետագա քայլերը
Հասարակություն«Խոսրովի անտառ» պետական արգելոցում, այսօր՝ օգոստոսի 18-ին, ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում իրականացվում է օդային հետախուզություն՝ պարզելու համար հրդեհի օջախների հնարավոր առկայությունն ու վիճակը:
Հետախուզության արդյունքների հիման վրա որոշում կկայացվի հետագա գործողությունների վերաբերյալ :