Ինչպե՞ս վարվել ասթմայի նոպաների ժամանակ
Ուշադրության կենտրոնումԱմբողջ աշխարհում մոտ 240.000.000 մարդ տառապում է ասթմայով: Այն համարվում է բավականին տարածված հիվանդություն հատկապես երեխաների շրջանում: Ասթմայի նոպայի ժամանակ շնչուղիներն այտուցվում եւ բորբոքվում են, եւ դրանց շուրջը գտնվող մկանները սեղմվում են՝ թողնելով միայն մի փոքրիկ բացվածք՝ շնչելու համար:
Մասնագետները պնդում են, որ ասթմայի ժամանակ այտուցված շնչուղիները արտադրում են լրացուցիչ լորձ, որը միայն դժվարացնում է շնչառությունը: Մարդը կարող է խռխռալ, հազալ ու ծանրություն զգացում ունենալ կրծքավանդակում:
Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել նախազգուշացնող նշաններին, ինչպիսիք են՝ ծանրություն կրծքավանդակում, ծանր շունչ, հեւոց, հազ: Անհրաժեշտ է վերահսկել ասթմայի նոպաները՝ խուսափելով այնպիսի հարուցիչներից, ինչպիսիք են՝ ալերգիաները, փոշին, հիվանդությունը, ծխախոտի ծուխը, աղտոտված օդը, ֆիզիկական վարժությունները, գազերը, սթրեսը եւ եղանակային պայմանները:
Անի Գևորգյան