Բնական միջոցներ` մաշկային խնդիրներից ազատվելու համար
Ուշադրության կենտրոնումՄասնագետները հավաստիացնում են, որ մաշկը մարմնի ամենամեծ օրգանն է և բազմաթիվ գործառույթներ ունի: Այն կանխարգելում է վիրուսների մուտքն օրգանիզմ, պահպանում է մարմնի ջերմաստիճանը, կանխարգելում է մարմնի ջրազրկումը, օգնում է զգալ ցուրտը, տաքը, ցավը և պաշտպանվել։
Մարդը ժամանակի ընթացքում կարող է մաշկի հետ կապված խնդիրներ ունենալ, որոնց պատճառ կարող են լինել հորմոնալ անհավասարակշռությունը, կենսակերպի փոփոխությունը։ Քիմիական միջոցների օգտագործման փոխարեն մասնագետներն առաջարկում են օգտագործել բնական միջոցներ , որոնք արդյունավետ են և հեշտ պատրաստվող։
Սխտոր: Խալերի շուրջ վազելին քսեք։ Սխտորը դրեք խալի վրա, փաթաթեք և թողեք մոտավորապես 4 ժամ։ Լավագույն արդյունքի հասնելու համար պետք է կրկնել ամեն օր։
Գերչակի յուղ և կերակրի սոդա: Այս երկուսը լավ խառնեք, մինչև ստացվի համասեռ խյուս։ Խառնուրդը քսեք խալի վրա, կապեք և թողեք ամբողջ գիշեր։ Առավոտյան հանեք և մաշկը լվացեք ջրով։ Կրկնեք մի քանի անգամ միչև արդյունքն ակնհայտ լինի։
Խնձորի քացախ: Բամբակը թրջեք խնձորի քացախով և քսեք խալի վրա։ Կապեք այդ հատվածը և թողեք 8 ժամ։ Միջոցառումը կրկնեք պարբերաբար
Բանան: Ամեն օր մինչև քնելը գորտնուկների մաշկին բանանի կեղև դրեք։
Մեղր: Մեղրը քսեք գորտնուկի վրա, փաթաթեք և թողեք ամբողջ գիշեր։
Թեյի ծառի յուղ: Բամբակը թրջեք ջրով, ապա ավելացրեք մի քանի կաթիլ թեյի ծառի յուղ։ Բամբակը դրեք գորտնուկի հատվածի վրա և ֆիքսեք։ 1 ամիս շարունակ կրկնեք այս գործողությունը։
Անի Գևորգյան