Ծորացող սեղաններ, որոնք ասես ծովից ստեղծված լինեն. ֆոտոշարք
LifeԵրբեմն մեզ թվում է, թե ապակեգործները իրենց աշխատանքը սահմանափակում են միայն սպասքի ստեղծմամբ: Բայց չարաչար սխալվում ենք: Այս ամենի վառ ապացույցն է Իտալացի արվեստագետի՝ Դանիելա Ֆորտինի մշակած յուրահատուկ տեխնիկան, որի շնորհիվ ստեղծում է արվեստի բացառիկ գործեր:
Ինչպես հայտնում է Bored Panda-ն, Հռոմի 57-ամյա բնակչուհին ստեղծում է այնպիսի սեղաններ, որոնք թվում է, թե ծորում են կամ հենց ծովից են ստեղծված:
Աղբյուրի հողորդմամբ, տաղանդավոր իտալուհին իր վերջին հավաքածուն պատրաստել է ծովային թեմայով ու այն «Մեդուզա» անվանել:
Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ուշագրավ ֆոտոշարք՝ ուսումնասիրելու հավաքածուում ներառված հետաքրքիր նմուշները:
բ
Անի Գևորգյան