ԱՄՆ-ն Հարավային Կորեայում Patriot հակահրիթռային համալիրներ է տեղակայել
ՄիջազգայինԱՄՆ-ն Հարավային Կորեայում տեղակայել է կատարելագործված Patriot հակահրթիռային համալիրները՝ ԿԺԴՀ-ի հրիթռային սպառնալիքին դիմակայելու համար։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով KBS հեռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ Հարավային Կորեայում ԱՄՆ-ի ՀՕՊ զորքերի 5-րդ բրիգադը ստացել է նոր Patriot հրթիռները՝ զինծառայողներին դրանից օգտվել սովորեցնելու համար։ Նոր համալիրներն արդեն փորձարկվել են, իսկ դրանք կատարելագործելու համար 8 ամիս է անհրաժեշտ եղել։
Նշվում է, որ բրիգադն արդեն ունի 12 զենիթահրթիռային PAC-2 եւ PAC-3 սարքավորումներ՝ Օսանում, Սուվոնում, Կունսանում, Քվանջուոում։