Թայվանի էկոնոմիկայի նախարարը «բլեքաութ»-ից հետո հրաժարական է տվել
ՄիջազգայինԹայվանի էկոնոմիկայի նախարար Լի Շիգուանը չորեքշաբթի հրաժարական է տվել, երբ երեքշաբթի կղզու գրեթե կեսն առանց էլեկտրականության էր մնացել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Taipei Times-ը։
Լի Շիգուանն իրեն է պատասխանատու համարել, որ կղզու 17 գյուղերում եւ քաղաքներում շուրջ 6.68 մլն մարդ որոշ ժամանակ առանց էլեկտրականության է մնացել։ Թայվանում բնակչության թիվը 13 մլն է։ Թայվանի կառավարության ղեկավարն ընդունել է նախարարի հրաժարականը։
Նշվում է, որ էլեկտրականության անջատվելու պատճառը հեղուկ գազի՝ գլխավոր էլեկտրակայան մատակարարման կարճաժամկետ ընդհատումն էր։ Այդ պատճառով անջատվել են կայանի բոլոր վեց գեներատորները։