Գերմանիայում մոտոցիկլետավարին կպատժեն 20 ժամ հարկադիր ընթերցանությամբ
ՄիջազգայինՄյունխենի դատարանը 20 ժամ հարկադիր ընթերցանությամբ պատժել է մոտոցիկլետավարին, որը մոտոցիկլետի վրա սխալ էր ամրացրել համարանիշը,, հայտնում է RTVI-ն։
Քանի որ առաջին խախտումից հետո վարորդը չէր ուղղել սխալը, դատարանը նրա համար ընտրել էր պատիժ, որը պետք է նրան օգնի «գիտակցել իր արարքը մտավոր մակարդակի վրա»։ Նրա համար գրքեր կընտրի Մյունխենի համալսարանը։ Ըստ դատավճռի՝ դեռահասը պետք է հաշվետու լինի իր ընթերցածի մասին՝ պատմվածքի, պաստառի կամ նույնիսկ ռեփի միջոցով։