Երեւանում լուսացույցի աջ սեկցիան կարող է բաց լինել անընդհատ երթեւեկության համար. ՃՈ-ն քննարկում է հարցը
ՀասարակությունՏրանսպորտային միջոցների հապաղումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Ճանապարհային ոստիկանության կողմից ուսումնասիրվում են Երեւան քաղաքի լուսացույցի աջ սեկցիայով խաչմերուկներում սեկցիայի ուղղությամբ երթեւեկությունն անընդհատ դարձնելու հնարավորությունները, որոնցից յուրաքանչյուրի փոփոխության մասին վարորդները լրացուցիչ կտեղեկացվեն լրատվամիջոցներով:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով փոփոխություն կատարված նման խաչմերուկներում աջ երթեւեկող տրանսպորտային միջոցների վարորդներին խնդրում ու հորդորում ենք լինել ուշադիր եւ զիջել փողոցը հատող հետիոտներին: